«Փորձում են բյուզանդական ոճով գահախաղի վերածել». Էրդողանը՝ Ստամբուլի քաղաքապետի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է ընդդիմությանը զերծ մնալ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարության վերաբերյալ վաղաժամ եզրակացություններից և հորդորել է չմիջամտել արդարադատության գործերին՝ ներգրավվելով «գահերի խաղի» մեջ։
«Վերջին օրերին բորբոքված վեճերը կապված չեն մեր, անձամբ իմ կամ մեր ազգի հետ, դրանք կապված են ԿԸՀ-ին վիրավորած կոնկրետ անձի նկատմամբ կայացված դատավճռի հետ, և այն վերջնական չէ։ Սա ներքաղաքական հակասություն է, որը ինչ-որ չափով փորձում են բյուզանդական ոճով գահախաղի վերածել»,- ասել է Էրդողանը` նշելով, որ մինչ այժմ միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է կայացվել։
Հիշեցնենք՝ Ստամբուլի դատարանը Ստամբուլի քաղաքապետին դատապարտել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար և արգելել քաղաքական գործունեություն իրականացնել։
Քաղաքապետը համարվում է Էրդողանի հիմնական մրցակիցը 2023թ-ի նախագահական ընտրություններում:
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...