Քաղաքականություն

Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել

Gohar Vardanyan 394 դիտում
Սիսիանի համայնքապետը հրաժարական է տվել

Սիսիանի համայնքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը հրաժարական է տվել: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները` Հակոբջանյանի հրաժարականի նպատակը նոր ընտրություններ անցկացնելն է:

 

Համայնքի մամուլի խոսնակը նշել է, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

 

Սակայն Հակոբջանյանը չէր կարողացել ստանձնել իր պարտականությունները, քանի որ ավագանու 21 անդամներից 11-ը մանդատներից հրաժարվել էին եւ ավագանու նիստ հնարավոր չէր եղել գումարել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250