«Բժիշկներն անում են այն ամենը, ինչ պետք է անել նախագահի առողջության համար». Պեսկովը` Պուտինի մասին
Անհանգստանալու կարիք չկա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրիպի դեմ պատվաստվելուց գրեթե անմիջապես հետո աշխատանքային հանդիպման կգնա Բելառուս, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Բժիշկները, իհարկե, անում են այն ամենը, ինչ պետք է անել նախագահի առողջության համար, ուստի այնտեղ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը վախենում էր գնալ Բելառուս՝ գրեթե անմիջապես այն բանից հետո ինչ ստացել է գրիպի դեմ պատվաստում:
Չորեքշաբթի օրը Պուտինը հայտարարել է, որ պատվաստվել է գրիպի դեմ։ Նրա այցը Բելառուս նախատեսված է դեկտեմբերի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...