Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանների․ Ռուբեն Վարդանյան

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ ճանապարհն այսօր բացվի ադրբեջանցիների որոշմամբ։

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է արածել, որում նշված է․ «Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։

Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով»: