ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանեսյանը` Արցախից հիվանդներին սանավիացիայի միջոցով Հայաստան տեղափոխելու հնարավորության մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախում պլանային վիրահատություններ չանելու, համայնքներում դեղորայքի պակասի խնդրին: Նա հայտարարեց, որ հնարավոր չէ Արցախից հիվանդներին սանավիացիայի միջոցով Հայաստան տեղափոխել:
«Եթե հնարավոր լիներ, հիվանդներին սանավիացիայի միջոցով կտեղափոխեինք․ հնարավոր չէ»,-ասաց Ավանեսյանը:
«Այն գյուղական համայնքները, որտեղ կան խնդիրներ և Արցախի առողջապահական համակարգը չի կարողանում նրանց կարիքները հոգալ, մենք միասնական թիմով մարզային առողջապահական համակարգի հետ այդ բնակավայրեր հասցրել ենք, թե՛անհրաժեշտ դեղորայք, թե՛ բոլոր այն պարագաները, որոնք անհրաժեշտ են իրենց»,-ասաց նախարարը։
Առողջապահության նախարարն ասաց, որ մշտապես կապի մեջ են ԱՀ ԱՆ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ` ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողի միջև. փորձում էին ներխուժել Արցախ
Միջադեպ է գրանցվել ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողի միջև։ Նկարահանող թիմը փորձում էր ներխուժել Արցախի տարածք։ Հի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա». Լավրովը՝ Բայրամովին
Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Արդեն հրապարակվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահներն ի պատասխան սադրիչների՝ Լաչինի միջանցում միացրել են «Прощание Славянки» երգը
Համացանցում տեսակադրեր են հրապարակվել, որոնցում երևում է, որ ռուս խաղաղապահներն ի պատասխան սադրիչների՝ Լաչինի միջանցում...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...