Զելենսկին 12 միլիարդ եվրո օգնություն է խնդրել
Երեքշաբթի Փարիզում տեղի ունեցած Ուկրաինային աջակցելու միջազգային համաժողովի մասնակիցներին Զելենսկին խնդրել է աջակցել Կիևին 12 միլիարդ եվրոյով՝ Ուկրաինայի օբյեկտները վերականգնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ընդհանուր առմամբ, ռազմական գործողություններից վնասվել է 11 շրջան, վերականգնման կարիք ունի 50 հազարից ավելի օբյեկտ, ինչի համար կպահանջվի 12 միլիարդ եվրո: Միայն էներգետիկ ոլորտը մոտ 800 միլիոն եվրոյի հրատապ օգնության կարիք ունի»,- ասել է Ուկրաինայի նախագահը համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզում միջազգային համաժողովի ավարտին Ուկրաինայի օգնության համար հավաքված գումարը կազմել է գրեթե 1 միլիարդ եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գ...
Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»...
Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ ՀՀ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղ...
«Ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն գործառույթ չունեն». Ռուբինյանը հիշեցրել է ՌԴ-ի և Ադրբեջանի պարտավորությունների մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարության...