ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում». Բեգլարյան
ՍՈՍ. ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲՈԼՈՐԻՍ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով՝
1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ.
2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով.
3. Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ»,-գրել է Բեգլարյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ` ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողի միջև. փորձում էին ներխուժել Արցախ
Միջադեպ է գրանցվել ռուս խաղաղապահների և ադրբեջանցի լրագրողի միջև։ Նկարահանող թիմը փորձում էր ներխուժել Արցախի տարածք։ Հի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա». Լավրովը՝ Բայրամովին
Մոսկվայում ընթանում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Արդեն հրապարակվու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահներն ի պատասխան սադրիչների՝ Լաչինի միջանցում միացրել են «Прощание Славянки» երգը
Համացանցում տեսակադրեր են հրապարակվել, որոնցում երևում է, որ ռուս խաղաղապահներն ի պատասխան սադրիչների՝ Լաչինի միջանցում...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...