ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անդրանիկ Քոչարյանը` Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի մասին
Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ ծրագրված սադրիչ գործողություններ։ Նրանց նպատակը լարվածության ստեղծումն է Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, դեկտեմբերի 12-ին ասել է պաշտպանության և անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով արդբեջանցի «բնապահպանների» սադրիչ գործողությունները։
Պատգամավորը համոզված է. Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն, որ այս լարվածությունը կտեղափոխվի նաեւ Հայաստան։ Այս առնչությամբ նա շտապել է սառնասրտություն պահպանելու կոչ անել։ «Մեր նպատակները մնում են անփոփոխ։ Խոսքը, մասնավորապես, Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգ կյանքի եւ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության համատեղ գոտում անվտանգության միջավայրի կերտման մասին է»,- ասել է Քոչարյանը։
Խորհրդարանականի խոսքով՝ Ադրբեջանը պետք է, վերջապես, հասկանա, որ այդպիսի քայլերով եւ գործողություններով հարկադրում է Ղարաբաղին եւ Հայաստանին իրենց անվտանգային միջավայրը շատ ավելի առաջնահերթ դարձնել։ «Նրանք արագացնում են մեր կողմից սեփական սխալներն ուսումնասիրելու գործընթացը»,- նշել է կառավարող կուսակցության պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Բաբայանը և մի քանի պաշտոնյաներ չեն կարողացել վերադառնալ Արցախ
Ադրբեջանցիներն արդեն ավելի քան 24 ժամ փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Այս թեմայով Երևանում ասուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանն էլ է պատրաստվում հասցեական հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը վաղուց է սպասում». Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարևան երկրները դեռ չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր։ «Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրվա իրավիճակի միասին». Ռուբեն Վարդանյանը դիմել է արցախցիներին
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձ է տարածել` ներկայացնելով օրվա իրավիճակը: Վարդանյանը զորակցություն է հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը` Փաշինյան-Պուտին հանդիպումից
Բիշքեկում մեկնարկել է Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես արդեն հայտնել...