«Զանգեզուրի միջանցքի» բացումն անհնար է. իրանցի փորձագետ
Ադրբեջանի հետ սահմանին Իրանի զորավարժությունները զայրացրել են Ալիևին, քանի որ նա հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անհնար է։
Այս մասին իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան, աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ Աբդոլռեզա Ֆարաջիրադը։
«Ալիևը, օգտվելով Իրանում տեղի ունեցող ցույցերից, խստացրել է իր հռետորաբանությունը Իրանի դեմ»,- ասել է Ֆարաջիրադը՝ հավելելով, որ ներքին միասնության, միջուկային գործարքի վերականգնման արդյունքում երկրում առկա խնդիրների զգալի մասը կկրճատվի, իսկ Ալիեւի նմաններն իրենց ավելի զուսպ կպահեն։
«Պետք է լուծել այս խնդիրները, հետո կտեսնենք, թե ինչ կանի Ալիևը։ Եթե նրա լեզուն շատ երկար է, բնականաբար, պետք է նրան ցույց տալ իր տեղը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պապիկյանն ու Շոյգուն հանդիպել են. ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մա...
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ եկել են համաձայնության. Գրիգորյանը նշում է` որն է այդ կետը
Խաղաղության պայմանագրում կա մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության. դա դիվանագիտական հարաբերու...
Որտե՞ղ կարող է անցկացվել Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը. ԱԽ քարտուղարը մանրամասնում է
Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաս...
Պուտինը հոռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, առաջնորդները քննարկել են...