«Ոստիկաններին էլ գրկեցիք, էլ բրդեցիք, էլ հարվածեցիք, էլ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր՝ արեցիք». Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր ելույթում խոսել է նախկին ու ներկա իշխանությունների օրոք ոստիկանության գործելաոճի մասին։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն ամենը, ինչ կատարվել է 2008թ. մարտի 1-ին ու դրանից հետո, հանցագործություն էր: Սիմոնյանը դիմեց ընդդիմադիրներին.
«Մեկուկես ամիս ու ավելի դուք ու ձեր գործընկերները փողոցներում ոստիկաններին էլ գրկեցիք, էլ բրդեցիք, էլ հարվածեցիք, էլ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր՝ արեցիք», - հայտարարեց Սիմոնյանը:
Սիմոնյանն ասել է, որ ընդդիմության վերջին հանրահավաքներում ոստիկանների ուղղությամբ քարեր էին նետվում.
«Դուք այդ մարդկանց տեսնում եք ու հրահրում եք, որ ձեր աջակիցները քարերով խփեն ոստիկաններին, ամեն նման դեպքում, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվելու, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ դրա մեջ չկասկածի, որովհետև, ի տարբերություն նախկին ոչ հաճելի երևույթների, այսօր իշխանությունը, թարսի պես, օրինական ու ընտրված իշխանություն է», - ասել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...