«Դա մեզ ստիպում է մտածել այն մասին, թե ում հետ գործ ունենք». Պուտինը Մերկելի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի՝ մինսկյան համաձայնագրերի կնքման դրդապատճառների մասին խոսքերից հետո վստահության հարց է առաջանում, սակայն անհրաժեշտ կլինի համաձայնության գալ ուկրաինական հարցում։
«Հիմա, իհարկե, առաջանում է վստահության հարցը, և վստահությունը, իհարկե, գրեթե զրոյական է, բայց նման հայտարարություններից հետո, իհարկե, հարց է առաջանում՝ ինչպե՞ս բանակցել և հնարավո՞ր է արդյոք բանակցել։ Իսկ որտե՞ղ են երաշխիքները, սա է, իհարկե, հարցը»,- լրագրողներին ասել է Պուտինը։
«Բայց, միևնույն է, վերջնական արդյունքում պետք է պայմանավորվել։ Ես արդեն բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածություններին, մենք բաց ենք, բայց դա մեզ ստիպում է մտածել, իհարկե, այն մասին, թե ում հետ գործ ունենք», - հավելել է երկրի նախագահը ։
Ավելի վաղ Մերկելը Zeit թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ 2014 թվականի Մինսկի համաձայնագիրը Ուկրաինային ժամանակ տալու փորձ էր: Նախկին կանցլերն ասել է, որ կասկածում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այն ժամանակ կարող էին անել նույնքան, որքան հիմա են անում Ուկրաինային օգնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...