Ադրբեջանում չեն հանդարտվում այն իրողությունից, որ հային առևանգած, ծեծած ադրբեջանցիները դատապարտվել են
Ադրբեջանում չեն հանդարտվում այն իրողությունից, որ ադրբեջանցի Միսիր Գասիմլիին և Սուբխան Գուլիևը Ուկրաինայում դատապարտվել են 8 տարվա ազատազրկման՝ ազգությամբ հային առևանգելու, ծեծի ենթարկելու համար։ Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել Միսիր Գասիմլիի և Սուբխան Գուլիևի դատավճռի կապակցությամբ.
«Դեսպանությունն աշխատանք է տարել պարզելու այն հարցը, որ մեղադրանքը առաջադրվել է հայազգի անձանց պատվերով, նախաքննության և դատաքննության ընթացքում մի շարք կողմնակալ պահերի և իրավախախտումների առկայությամբ։ Այս տեղեկատվության վերաբերյալ մտահոգություն արտահայտող նամակները դեսպանատան կողմից ուղղվել են Ուկրաինայի ԱԳՆ։ 10 նոտա է ուղարկվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն, բազմաթիվ նամակներ ուղղվել են այլ կառույցներին, և գործընթացը եղել է դեսպանատան տեսադաշտում։ Այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո դեսպանությունը մասնակցել է բոլոր հանդիպումներին (բացառությամբ մեկ բողոքարկման հանդիպման, որի մասին դեսպանատունը տեղեկացված չի եղել): Պաշտպանական կողմն աշխատում է դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ուղղությամբ։ Դեսպանությունը շարունակում է օրենքի շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ առանց դատարանի աշխատանքին և դատական գործընթացներին միջամտելու արդար գործընթաց իրականացնելու համար»։
Հիշեցնենք` Ուկրաինայում տեղի է ունեցել երկու կալանավորված ադրբեջանցիների դատավարությունը, որոնցից մեկը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...