Ինչո՞ւ Ռոնալդուն մեկնարկային կազմում չէր. մարզիչը բացատրել է որոշումը
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը բացատրել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղի մեկնարկային կազմում չընդգրկելը․
«Իմ որոշումը ոչ մի կերպ կապված չէ Հարավային Կորեայի դեմ նրա խաղի հետ, եկեք փակենք այս հարցը։ Մենք այդ մասին մտածել ենք այսօրվա խաղից դեռ մի քանի օր առաջ։ Թիմերը վաղուց պատրաստ էին սրան։ Տեխնիկական որոշում է, ոչ ավելին»,- Սանթուշի խոսքերն է փոխանցում Record-ը։
Պորտուգալիայի հավաքականը H խմբում առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ վաստակելով 6 միավոր։ Պորտուգալացիները հաղթել են Գանային (3-2) և Ուրուգվային (2-0), իսկ վերջին խաղում պարտվել են Հարավային Կորեային (1-2)։ 1/8 եզրափակչում էլ պորտուգալացիները 6-1 հաշվով ջախջախել են Շվեյցարիային և դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղան Մարոկկոյի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան դրամատիկ պայքարում 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին
ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։ Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգ...
Արգենտինան՝ Աշխարհի չեմպիոն
Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ ընթացավ Աշխարհի 2022 թվականի առաջնությ...
Աշխարհի խաղերի պատճառով ֆուտբոլային լեգենդ Ադրիանոն բաժանվել է կնոջից՝ ամուսնությունից 24 օր անց
Միլանի «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն բաժանվել է կնոջից՝ Միկաելայից, ամուսնությունից 24 օր ա...
Ռոնալդուին փոխարինած Ռամոսը` Աշխարհի առաջնության առաջին hեթ-տրիկի հեղինակ. Պորտուգալիայի ջախջախիչ հաղթանակը
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին: 17-րդ րոպեին սուր ա...