Աշխարհի խաղերի պատճառով ֆուտբոլային լեգենդ Ադրիանոն բաժանվել է կնոջից՝ ամուսնությունից 24 օր անց
Միլանի «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն բաժանվել է կնոջից՝ Միկաելայից, ամուսնությունից 24 օր անց, հայտնում է Globo Extra-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ադրիանոն այցելել է Վիլա Կրուզեյրո քաղաք՝ տեսակցելու ընկերներին, իսկ տուն վերադարձել միայն երկու օր անց։
Նա մեկնել էր Բրազիլիա – Շվեյցարիա հանդիպումը դիտելու։ Ըստ աղբյուրի՝ Միկաելան չի ընդունել ֆուտբոլիստի ներողությունը տուն վերադառնալուց հետո, իսկ ինքը՝ Ադրիանոն, նրան բացատրություն չի տվել, թե որտեղ էր գտնվում։ Բրազիլացու կինը պլանավորում էր ընտանեկան ընթրիք կազմակերպել, սակայն նախկին ֆուտբոլիստը տուն չի եկել։
Միկաելան նաև ջնջել է բոլոր համատեղ լուսանկարները ֆուտբոլիստի հետ բոլոր սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Ադրիանոն «Ինտերում» խաղացել է 2001-ից 2009 թվականներին։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան դրամատիկ պայքարում 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին
ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։ Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգ...
Ինչո՞ւ Ռոնալդուն մեկնարկային կազմում չէր. մարզիչը բացատրել է որոշումը
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը բացատրել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ԱԱ-2022-ի 1/8 եզրա...
Ռոնալդուին փոխարինած Ռամոսը` Աշխարհի առաջնության առաջին hեթ-տրիկի հեղինակ. Պորտուգալիայի ջախջախիչ հաղթանակը
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին: 17-րդ րոպեին սուր ա...
Արգենտինան՝ Աշխարհի չեմպիոն
Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Աշխարհի առաջնությունում։ Հիշեցնենք, որ ընթացավ Աշխարհի 2022 թվականի առաջնությ...