«Դադարեցրեք մարդկանց վախեցնել անհեթեթ սցենարներով». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրուկ արձագանքել է այս ձմռանը Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին լրագրողի հարցին՝ կոչ անելով դադարեցնել մարդկանց վախեցնել «անհեթեթ սցենարներով»։
«Այս բանավեճն աբսուրդ է: Պետական իշխանությունների և կազմակերպությունների դերը վախ սերմանելը չէ: Նրանց դերն է՝ իրենց գործն անել՝ մարդկանց էլեկտրաէներգիա ապահովելու համար: Սա բոլորի պատասխանատվությունն է, և դա կայանում է «Էներգետիկ սթափության» մեջ, այլ ոչ թե մարդկանց անհեթեթ սցենարներով վախեցնելու»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Այս մասին Մակրոնն ասել է Ալբանիայում Արեւմտյան Բալկանների գագաթնաժողովին իր այցելության ժամանակ։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան հիանալի երկիր է՝ էներգետիկ մեծ մոդելով։
«Մենք կհաղթահարենք այս ձմեռը, չնայած պատերազմին: Ես պարզապես խնդրում եմ բոլորին անել իրենց աշխատանքը»,-նշել է Մակրոնը:
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...