«Մենք սա չենք ուզում». ԱՄՆ-ից չեն բացառում ռազմական ուժի կիրառումը Իրանի դեմ
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումը, թեև Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտական ուղիները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։
«Մենք սա չենք ուզում (ռազմական լուծումը), սա մեր ճանապարհը չէ, սա այն չէ, ինչ ուզում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Բայց եթե մյուս բոլոր տարբերակները ձախողվեն, որպես վերջին տարբերակ կա ռազմականը: Նախագահը հստակ ասել է՝ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ»,- ասել է նա երկուշաբթի օրը La Repubblica-ի հետ զրույցում։
Նա ընդգծել է, որ նախապատվությունը միշտ տրվում է դիվանագիտությանը, սակայն «Իրանը ցույց չի տալիս, որ իսկապես ցանկանում է վերադառնալ համաձայնագրին»։
«Եվ այժմ ավելացվում են ևս երկու կարևոր գործոն, որոնց վրա մենք կենտրոնանում ենք. դրանք են Ռուսաստանի ռազմական օգնությունը և խաղաղ ցույցերի ճնշումն է», - ասել է Մալլին՝ մատնանշելով, որ Միացյալ Նահանգների դերը «իրավունքներին և հիմնարար ազատություններին աջակցելն է։
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...