Պեսկովը՝ Իրանի շուրջ ստեղծված լարվածության մասին
Ռուսաստանը շարունակում է աշխատանքը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել Իրանի շուրջ լարվածության թուլացմանը։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Իրանի կողմից հարստացված ուրանի հնարավոր տեղափոխման թեման երկար ժամանակ ընդգրկված է եղել օրակարգում։ Ռուսաստանը դեռևս նախկինում առաջարկել է իր մասնակցությունը որպես հնարավոր տարբերակ, որը կարող էր մեղմել մի շարք երկրների մտահոգությունները տվյալ հարցի շուրջ։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան այդ առաջարկը դիտարկել է որպես տեխնիկական և քաղաքական լուծում, որը կարող էր նվազեցնել լարվածությունը և հեռացնել որոշ զգայուն գործոններ միջազգային հարաբերություններում։
Կրեմլի ներկայացուցչի փոխանցմամբ՝ ներկայում Ռուսաստանը շարունակում է շփումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ և պահպանում է պատրաստակամությունը՝ նպաստելու Իրանի շուրջ իրավիճակի ապաէսկալացիային՝ օգտագործելով առկա դիվանագիտական հնարավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...