Ձնախառն անձրև, թույլ ձյուն․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Փետրվարի 2-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Սպիտակի, Ախուրյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
Բուք, մերկասառույց, մառախուղ․ ավտոճանապարհներ կան փակ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Նյու Յորքի Comex բորսայում 2026 թվականի փետրվարին ոսկու մատակարարման ֆյուչերսների գինը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ...
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» ՔԿՀ-ներ․ անցկացվել են առանձնազրույցներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունվարի 29-ին և 30-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են կատա...