«Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել». ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը նամակ է հղել գլխավոր քարտուղարին
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին, պնդելով, թե հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում:
«Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի», - նշված է նամակում:
Փաստաթուղթում նշվում է, թե ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում:
«Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել` իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը», - ասված է նամակում:
Հիշեցենք՝ «Ազատությանը» տված հարցազրույցում Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, թե Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները իրականում հայտնաբերվել են ոչ թե Ադրբեջանի, այլ` Հայաստանի տարածքում, որոնք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերյան հարձակումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...