ՀԲ-ի նախագահն ասել է` որքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերակառուցման համար
Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը Reuters-ին ասել է, որ Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցման համար անհրաժեշտ է 350 միլիարդ դոլար:
Նրա խոսքով՝ ռուսների հրթիռակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով մեծամասամբ ավերված էներգահամակարգի վերականգնումը շատ թանկ կլինի: Դեյվիդ Մալպասը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմավարությունն «ամեն բանի ոչնչացումն է»: Նա ասել է, որ Համաշխարհային բանկն արդեն 18 միլիարդ դոլար է տրամադրել Կիևին:
«Չեմ կարծում, թե դոնորների մոտ հոգնածություն է նկատվում Ուկրաինայի թեմայից, ընդհակառակը՝ ես տեսնում եմ, որ աշխարհը հրատապ է համարում այս խնդիրը և առաջընթաց է ուզում», - հայտարարել է Մալպասը:
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...