Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ-ն ներդրում է արել ԵՄ երկրներում
Ամբողջ Ուկրաինայի տարածքում կրկին հայտարարվել է օդային տագնապ: «Խաղը դեռ երկար կշարունակվի»,- այս մասին գրել է ռուս քաղաքագետ, բլոգեր Դմիտրի Նիկոտինը:
Նա նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներդրումներ կանի Բուլղարիայի, Սլովակիայի և Չեխիայի Հանրապետությունների պաշտպանական ձեռնարկություններում, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ խորհրդային տրամաչափի զենքեր և զինամթերք արտադրել` Ուկրաինային աջակցելու համար։
Նիկոտինը գրել էր նաև, որ Պենտագոնը հայտարարել է Raytheon-ի հետ ավելի քան 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի կնքման մասին NASAMS զենիթահրթիռային համակարգերի գնման համար, որոնք կուղղվեն Ուկրաինա։
«Գումարը հսկայական է, պետք է նայել առաքման ժամկետին, կարծում եմ, որ կարող է լինել մեկ տարուց ավելի»,- հավելել է Նիկոտինը։
Նմանատիպ հոդվածներ
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է. Սուրեն Պապիկյան
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի...
ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղապահների գործունեության մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում. այդ մասին ասվում է...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Արցախի ուղղությամբ նռնականետ է կիրառել. կան վիրավորներ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժաման...