ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղապահների գործունեության մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում. այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել», - նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Արցախի ուղղությամբ նռնականետ է կիրառել. կան վիրավորներ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժաման...
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է. Սուրեն Պապիկյան
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի...
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբե...