ՊՆ-ն՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցից երեկ վիրավորված զինծառայողի վիճակի մասին

Երեկ վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 

ՊՆ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Ա. Զ.-ն:

 

ՊՆ մամուլի խոսնակն ասել է, որ զինծառայողը հոսպիտալում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Քաղաքականություն