ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները Երևանում ՄԱԿ-ի շենքի դիմաց այրեցին Էրդողանի լուսանկարը
Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի։
«Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում իրենց մեղքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդերը։ Էրդողանն ասաց, որ իրենք պետք է հարձակվեն քրդերի վրա՝ նրանց ոչնչացնելու, իբր թե տեռորի դեմն առնելու համար, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքական իշխանություններն են»,- ասացին նրանք։ Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակցիներն այրեցին Էրդողանի լուսանկարը և պաստառներ, որոնցում պատկերված էր Թուրքիայի դրոշը: Նրանք նաև նամակ փոխանցեցին կազմակերպության ներկայացուցչությանը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ից Թուրքիայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայի հյուսիսում և Իրաքում քրդական կազմավորումների դիրքերին, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։