Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ. Ֆիդան
Անկարան հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մեր տարածաշրջանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք ժառանգվել են անցյալից և զարգացել են ժամանակի ընթացքում։ Դրանցից մեկը Իրանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառվող պատժամիջոցներն են, ինչպես նաև որոշակի քաղաքական տարաձայնություններ։ Մենք Իրանի հետ ունենք դարեր շարունակ անփոփոխ մնացած սահման, և մենք ունենք սերտ առևտրային և սոցիալական կապեր։ Հետևաբար, այդ երկրում տեղի ունեցող ամեն ինչ ուղղակիորեն վերաբերում է մեզ։ Մենք ուշադիր հետևում ենք այս զարգացումներին», - նշել է նախարարը։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ և կանխի անկայունությունը։
«Մեր առաջնահերթությունն է կանխել ուժի կիրառման հանգեցնող իրավիճակը։ Մենք վճռականորեն ցանկանում ենք, որ խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի Գրենլանդիայի միացումն ԱՄՆ-ին. Դոնալդ Թրամփ
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ղեկավարի Գրենլանդիայի Միացյալ Նահանգներին միանալու գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...
Սա կարևոր է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման առումով․ Հաջիզադե
Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի «Ճանապարհային քարտեզի» (TRIPP) իրականացման շրջանակային փաստաթղթի ընդու...
Թրամփը կոչ է արել Դանիային դուրս գալ Գրենլանդիայից
Դոնալդ Թրամփը կոչ է արել Դանիային դուրս գալ Գրենլանդիայից։ Այդ մասին նա գրել է սոցցանցի իր էջում: «ՆԱՏՕ, ասեք Դանիային դ...
Գրենլանդիան ԱՄՆ-ի համար կարժենա առնվազն 700 մլրդ դոլար. մանրամասներ
Գրենլանդիայի գնումը կարող է Միացյալ Նահանգներին արժենալ առնվազն 700 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում ան...