ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զելենսկին հայտնել է Բելգիայի վարչապետի Կիև ժամանելու մասին

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն այցով ժամանել է Կիև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և տեսանյութ հրապարակել։


«Ողջույններ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյին Ուկրաինայում: Մենք սկսում ենք բանակցությունները: Վստահ եմ, որ դրանք շատ բովանդակալից և օգտակար կլինեն մեր երկու երկրների համար», - ասել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում հրապարակված հաղորդագրությունում։ 

 

Ավելի վաղ Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտարարել էր, որ Բելգիայի Նախարարների խորհուրդն ուրբաթ օրը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի նոր մատակարարումները, որոնք ներառում են տասը անօդաչու ստորջրյա մեքենաներ՝ արտադրված ECA Robotics Belgium-ի կողմից, ինչպես նաև երկու շարժական լաբորատորիաներ։ Բելգիան, ինչպես ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրները, աջակցել է Ուկրաինային զենքի անվճար մատակարարմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ բելգիական ռազմական մատակարարումները Ուկրաինային արժեցել են 76 մլն եվրո։

Քաղաքականություն

Պատահարներ