«Իրանը Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական և դիվերսիոն գործողություններ է իրականացնում». ադրբեջանցի պաշտոնյան մեղադրել է Թեհրանին
Իրանի ու Ադրբեջանի լարված հարաբերությունները շարունակում են նոր թափ հավաքել:
Ադրբեջանական մամուլն այսօր գրել է, որ Բաքվի Անվտանգության խորհրհրդում տեղի ունեցած քննարկման ընթացքում Պետական անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջեյհուն Շադլինսկին Իրանի դեմ մեղադրանքներ է հնչեցրել:
Նա, մասնավորապես, նշել է, որ Իրանի հատուկ ծառայություններն Ադրբեջանի դեմ ակտիվ հետախուզական և դիվերսիոն գործողություններ են իրականացնում։ Գեներալ-լեյտենանտը հավելել է, որ ձեռնարկվել են կտրուկ միջոցներ: Վերջինս, սակայն չի մանրամասնել, թե ինչ միջոցներ են ձեռք առնելու:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաքուն հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և ձերբակալել է Ադրբեջանի հինգ քաղաքացիների, որոնք լրտեսություն են իրականացրել հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դավաճանության համար: Ձերբակալվածների շարքում է Կասպյան նավթային նավատորմի նավերից մեկի նավապետ Զահիր Ասկեֆրովը, ով ըստ ադրբեջանական ԱԱԾ-ի, հավաքագրվել է Իրանի գաղտնի ծառայությունների կողմից, և դրամական պարգևի դիմաց իրանական հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցել Կասպից ծովում անցկացվող զորավարժությունների, Ադրբեջանում գործող օտարերկրյա ընկերությունների ու նավահանգիստներ բերվող բեռների մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Արցախի ուղղությամբ նռնականետ է կիրառել. կան վիրավորներ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17...
ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղապահների գործունեության մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում. այդ մասին ասվում է...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժաման...
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է. Սուրեն Պապիկյան
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի...