Էստոնիան պատրաստվում է ՌԴ-ի հնարավոր հարձակմա՞նը. երկրի իշխանությունները ռմբաապաստարաններ են ընտրում
Էստոնիայում ռմբաապաստարաններ են ընտրում Ռուսաստանի հնարավոր հարձակման մտավախությունների ֆոնին, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեթսին։
«Տասը տարի առաջ գերակշռում էր այն կարծիքը, որ այլեւս սովորական մարտեր չեն լինի, հրթիռներ չեն լինի։ Այն, որ այսօր պատերազմ չկա, չի նշանակում, որ պետք չէ պատրաստվել վատագույնին»,-ասել է նա։
Ըստ տեղեկությունների՝ իշխանություններն ուսումնասիրում են որպես ապաստարան հասարակական շենքերը, առեւտրի կենտրոններն ու դպրոցները։ Ամռանից ի վեր շատ շենքերի վրա հայտնվել են հատուկ նշաններ՝ նարնջագույն ֆոնի վրա կապույտ եռանկյունիներ, որոնք ցույց են տալիս հանրային ապաստարանների առկայությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Արցախի ուղղությամբ նռնականետ է կիրառել. կան վիրավորներ
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17...
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժաման...
ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղապահների գործունեության մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում. այդ մասին ասվում է...
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է. Սուրեն Պապիկյան
Պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի...