ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսին՝ գոլի հեղինակ․ ինչպես մեկնարկեց խաղը
Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից բացեց հաշիվը (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։
VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11-մետրանոցը Սաուդյան Արաբիայի թիմի դարպասին։
Արգենտինայի թիմը հաղթում է նվազագույն հաշվով, ընթանում է առաջին խաղակեսը։
5-րդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Մեսին 7-րդ գոլը խփեց քառամյակի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունում։
Մեսին կրկնեց մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալի, Ռաֆայել Մարկեսի, գերմանացի Լոտար Մատեուսի եւ իտալացի Ջանլուիջի Բուֆոնի ռեկորդը մասնակցության քանակով։ Այս ֆուտբոլիստները նույնպես 5 անգամ եմ հանդես եկել աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգենտինա-Սաուդյան Արաբիա խաղի ավարտն անսպասելի էր
Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Ամերիկայի գավաթակիր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Սաուդյան Արաբիայի մարզիչը ոգևորել թիմին, որից հետո ֆուտբոլիստները 8 րոպեում երկու գնդակ են խփել
Բացահայտվել է Կատարի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր «սենսացիոն գաղտնիքը»։ Միջազգային լրատվականները հրապարակել են կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգլիա-ԱՄՆ խաղից առաջ ֆուտբոլասերները Կատարում պարել են «Կատյուշա» երգի ներքո
Կատարում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Անգլիա- ԱՄՆ խաղից առաջ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...