Բողոքի ակցիան վիրավորել է Էրդողանին. Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Շվեդիայի դեսպան Ստեֆան Հերսթրյոմին երեկ կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, գրում են թուրքական լրատվականները: Ինչպես գրում է լրատվականը` դեսպանին բողոք են հայտնել՝ կապված «Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած սադրանքի» վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Շվեդիայում քրդերը բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ ու շենքի վրա ցուցադրել պատկերներ, որոնք, ըստ Անկարայի, PKK-ի «ահաբեկչության քարոզչություն» են պարունակում և և վիրավորում Էրդողանին։
Անկարան Շվեդիայի դեսպանին տվյալ գործողությունը դատապարտելու և այն հետաքննելու պահանջ է ներկայացվել և նշվել, որ ակնկալում են բացահայտել անընդունելի արարքի մեղավորներին և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։
Դեսպանին նաև ասվել է, որ թուրական կողմը Շվեդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ կապված պարտավորությունների հետ, որոնք ամրագրված են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հուշագրում։ Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Սկանդինավյան երկրների՝ դաշինքին անդամակցելու հայտերը։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում, Երևա...
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչն...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Ն...