Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են եւ ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը ճեպազրույցում ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ղազախստանի շրջանների մեծ մասում սկսվել է քվեարկությունը, իսկ մեկ ժամ անց նաեւ երկրի արեւմտյան շրջաններում՝ Արեւմտյան Ղազախստանում, Ատիրաուում, Ակտոբեում, Կիզիլորդայի եւ Մանգիստաուի շրջաններում։ Երեք ժամվա ըթացքում մասնակցությունը կազմել է 23,37 տոկոս:
Երկրի հիմնական տարածքում քվեարկությունը կավարտվի Աստանայի ժամանակով ժամը 20-ին, իսկ դրանից մեկ ժամ անց՝ արեւմտյան շրջաններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է վեց թեկնածուի. գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւից բացի, «Ամանաթ» արհմիությունների միությունից տնտեսագետ Մեիրամ Կաժիկենը, «Աույլ» կուսակցությունից հանրապետության ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը, ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրլան Աուեսբաեւը, իրավապաշտպան, «Ղազախ մայրեր՝ ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանաթ Տուրսինբեկովան եւ հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը, որն առաջադրվել է Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային դաշինքի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչն...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Ն...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում, Երևա...