Էրդողանը G20-ի գագաթնաժողովից հետո է հրաման տվել Իրաքում և Սիրիայում գործողություն իրականացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20-ի գագաթնաժողովից վերադառնալուն պես հրաման է տվել Իրաքում և Սիրիայում գործողություն իրականացնել։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Թուրքական ալիքը ցուցադրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ Էրդողանի հանդիպման կադրերը։ Նա նախագահին զեկուցել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, որից հետո նրան ներկայացրել մի փաստաթուղթ, որը Էրդողանը ստորագրել է։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողության ընթացքում ոչնչացվել են քրդական զինված կազմավորումների քարանձավները, թունելներն ու պահեստները:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է, նա խոստովանել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերը։ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք: Սոյլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի ՔԱԿ-ի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրախի ոչն...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Ն...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում, Երևա...