10 աստղ, որոնց համար Կատարը կարող է դառնալ վերջին «Աշխարհի առաջնությունը»

Կատարում մեկնարկել է Աշխարհի առաջնությունը: Այս տարի առաջնությունում ներգրավված են այնպիսի ֆուտբոլային աստղեր, որոնց համար սա կարող է դառնալ վերջին Աշխարհի առաջնությունը: 

 

1. Լիոնել Մեսսի, Արգենտինա

 

Կատար 2022-ը կդառնա աշխարհի հինգերորդ առաջնությունը Մեսիի համար։ Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» 35-ամյա հարձակվողը հույս ունի նվաճել միակ գավաթը, որը մինչ օրս «խուսափել» է նրանից` իր լեգենդար կարիերայի ընթացքում:

 

2. Կրիշտիանու Ռոնալդու, Պորտուգալիա

 

37-ամյա Կրիշտիանուի համար ևս սա կլինի հինգերորդ առաջնությունը: Նախորդ 4 առաջնություններում Ռոնալդուն դարձել է 7 գոլի հեղինակ: Հաջորդ առաջնությունում նա կլինի 41 տարեկան, ուստի քիչ հավանական է, որ Կրիշտիանուն ավարտած չի լինի իր կարիեռան: 


3. Լուկա Մոդրիչ, Խորվաթիա

37-ամյա հարձակվողը, այո, շարունակում է հիանալի ֆուտբոլ ցույց  տալ, սակայն միանշանակ է, որ նա չի կարող հավերժ մարտահրավեր նետել ժամանակին: 

 

4. Քարիմ Բենզեմա, Ֆրանսիա

Չնայած այն ամենին, ինչին նա հասել է Մադրիդի «Ռեալի» հետ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Քարիմ Բենզեման դեռ որոշիչ մրցաշար պետք է խաղա Ֆրանսիայի համար: Հաշվի առնելով նրա տարիքը, սա, ամենայն հավանականությամբ, նրա վերջին հնարավորությունն էր Ֆրանսիայի համար փայլուն խաղ ցույց տալու: Սակայն, հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը դուրս է մնում առաջնությունից: ֆրանսիացի հարձակվողը գնացել էր հետազոտության Դոհայի հիվանդանոց, որտեղ հաստատել են ֆուտբոլիստի ազդրի վնասվածք: Վերականգնողական շրջանը կտևի երեք շաբաթ:

 

5. Այմեն Մատլուտի, Թունիս

38 տարեկան հասակում վետերան դարպասապահ Այմեն Մատլուտին այս տարի աշխարհի առաջնությանը մասնակցող տարիքով ամենամեծ խաղացողներից մեկն է: Մատլուտին Թունիսի հավաքականի ավագն էր աշխարհի վերջին առաջնությունում և 3 տարի դադարից հետո վերադառնում է թիմ ՝ մրցաշարի չորս դարպասապահների ցուցակում:

 

6. Սերխիո Բուսկետս, Իսպանիա

Իր 34 տարեկան հասակում Սերխիո Բուսկետսը որոշ դրվագներում ցույց է տվել, որ տարիքն իրենն ասում է: Բայց նա շարունակում է մնալ իսպանական թիմի առանցքային անդամ:

7. Լուիս Սուարես, Ուրուգվայ
8. Տիագո Սիլվա, Բրազիլիա

9. Յուտո Նագամոտո, Ճապոնիա

10. Մանուել Նոյեր, Գերմանիա