Սոբչակը ներողություն է խնդրել «Ռոստեկ»-ի ղեկավարից շորթման գործով «գործընկերների արարքների» համար

Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը ներողություն է խնդրել «Ռոստեկ» պետական ​​կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովից շորթման գործով մեղադրյալ դարձած «գործընկերների արարքների» համար։ Այս մասին ասվում է նրա թելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ, գրում է RTVI-ը։


«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ իմ գործընկերների գործողությունները վնասել են Սերգեյ Վիկտորովիչ Չեմեզովին, ներողություն եմ խնդրում նրանից»,- գրել է Սոբչակը։
 

Նա նշել է, որ շորթման գործում «քաղաքական ենթատեքստ» չկա, և որ երեք մեղադրյալներին` Կիրիլ Սուխանովին, Արյան Ռոմանովսկուն և Թամերլան Բիգաևին, առաջադրվել են «լուրջ մեղադրանքներ»։ 

 

«Ես գիտեմ, որ տղաներն անկեղծորեն զղջում են կատարվածի համար։ Նրանց ճակատագիրը կորոշի դատարանը։ Հավատում եմ, որ իրավապահ մարմինները կարեկցանք և ներողամտություն կցուցաբերեն»,- շեշտել է լրագրողը։
 

Նշենք, որ քննիչների տվյալներով՝ երեք մեղադրյալները Չեմեզովից 11 մլն ռուբլի են շորթել՝ բացասական տեղեկատվություն չտարածելու համար։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Քաղաքականություն