ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին և ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա․ Փաշինյան
ԱԺ–ում՝ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը։
«Եթե շատ թարգմանաբար ներկայացնեմ, Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականի մայիսի 11–ից առաջ էլ կան տարածքներ,որոնք, այսպես ասած՝ Հայաստանն «օկուպացրել է», և ըստ իրենց, պետք է դուրս գալ այդ տարածքներից։
Հիմա ձեզ ասեմ մեր դիրքորոշումը․ ասում ենք՝ շատ լավ, եթե կան տարածքներ, որտեղից ՀՀ–ն պետք է դուրս գա, ապա ի՞նչ սահմանով, եթե հասկանանք այդ սահմանը, ապա դա կարող է Հայաստանի համար լինի շատ ընդունելի խոսակցություն, եթե Ադրբեջանն ասում է որ Հայաստանը հյուսիս–արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է, որ այդտեղ մի տարածքային բաժանում կա, ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, և դա կարող է լինել հետաքրքիր, և մենք դա չենք մերժում, ինչու նաև, որովհետև այդ նույն տարածքներում հայկական չորս գույղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է։ Օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս, դա եղել է 1991–94թթ․»,–ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուրներդ եկա՞ն տրոլեյբուսները... էլի դժգո՞հ եք, կներեք, որ հարցրի». քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն է: «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ներկայացուցչից հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանում է Ալիևի հոխորտանքներին
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսեց երկու օր առաջ Իլհամ Ալիևի ելույթին արձագանքելով` նշելով, որ Ալիևի հայտար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր գող, ավազակ սեփականտերը ոչ մի բան չի արել այս երկրի համար. Սուքիասյանը բղավեց 5-րդ ալիքի լրագրողի վրա
ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վրդովվեց 5-րդ ալիքի լրագրողի կողմից Սուքիասյանին պա...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...