Քադիրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի նկատմամբ։ Այս մասին ТСН-ն` հղում տալով Ուկրաինայի հետախուզական ծառայության տվյալների բազային:
 

Ինչպես գրված է փաստաթղթում, Քադիրովը մեղադրվում է երկու հոդվածով, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ վարելը կամ ագրեսիվ ռազմական գործողություններ վարելը»:

 

Նշվում է, որ այս հոդվածը Ուկրաինայի քրեական օրենսգրքով նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։

Քաղաքականություն

Պատահարներ