Հասարակություն

Այդ ժամանակ ո՞վ էր պաշտպանելու երկիրը. Զելենսկին հայտնել է, թե ինչու բնակչության գլոբալ տարհանում չի իրականացրել

Այդ ժամանակ ո՞վ էր պաշտպանելու երկիրը. Զելենսկին հայտնել է, թե ինչու բնակչության գլոբալ տարհանում չի իրականացրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարվել է քաղաքների բնակչության զանգվածային տարհանում իրականացնելուց՝ ուկրաինացի զինվորականների` երկիրը պաշտպանելու մոտիվացիան պահպանելու համար:  Այս մասին այսօր կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

 

Ինչպես նշել է Զելենսկին, իրեն առաջարկվել է «խոշոր գլոբալ տարհանում»։ 

 

«Եվ այդ ժամանակ ո՞վ էր պաշտպանելու։ Կարծում եք, որ միայն ինքնաձիգով մարդի՞կ պետք է դա անեն, որ նրանք կին ու երեխա չունե՞ն։ Նրանք ունեն ծնողներ և ընտանիքներ: Իսկ ի՞նչն է նրանց մոտիվացնում մարտի դաշտում», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։ 

 

Զելենսկին նաև հավելել է, որ Ուկրաինայի բնակիչներին «կենդանի վահան» չի համարում։ Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր, որ հավատում է ԱՄՆ իշխանությունների հավաստիացումներին, թե Վաշինգտոնը Ուկրաինայի հարցով բանակցություններ չի վարում առանց Կիևի մասնակցության։ 

 

Նոյեմբերի 15-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 90 հրթիռ, ինչի արդյունքում երկրի տարբեր շրջաններում վնասվել են 15 էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներ։ Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական և էներգետիկ օբյեկտներին։ Սա պատասխան էր, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։ Ներկա պահին Ուկրաինայում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հատուկ գործողությունը, որի մեկնարկի մասին փետրվարի 24-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250