Արմեն Աշոտյանն իր փաստաբանի հետ Քննչական կոմիտեում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե: Նա իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այժմ ՔԿ-ում է։ Այս մասին լրագրողներին ասել է Արմեն Աշոտյանը:
 

«Քաղաքական գնահատականների մասով ամեն ինչ արդեն ասել եմ, իրավական գնահատականները, եթե դրանք այս գործում ընդհանրապես կան, պարոն Աթանեսյանն այս այցից հետո կտեղեկացնի»,- ասել է նա:
 

Հիշեցնենք, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Արմեն Աշոտյանին արգելել են երկրից դուրս գալ և մեկնել Լիսաբոն՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու։ Աշոտյանի կարծիքով՝ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով է։
 

Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրված չէ: Գործը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանին, որով մեղադրյալ է նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Գործով անցնում է նաև ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝  Վաչիկ Սաղաթելյանը։ 
 

2018–ին Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է արել նշված համալսարանում, այնուհետև գործն ուղարկվել է ԱԱԾ, հետո նախկին ՀՔԾ, իսկ այժմ այն վերաբացվել է և գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։

Քաղաքականություն

Պատահարներ