Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկին դատարանը կալանավորեց. մանրամասներ

 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Պեմզաշեն գյուղում 31-ամյա Զարինե Մ.–ին, նրա 8 և 12-ամյա երեխաներին սպանելու մեջ կասկածվողներից մեկը` 32-ամյա Վրույր Բ.–ն, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը։

Նիստը դռնփակ է եղել։

 

Մյուս կասկածյալի` Արկադի Բարսեղյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունն այս պահին քննվում է նույն դատարանում։

Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։

 

Ոստիկանությունը ձերբակալել էր 32 ու 36 տարեկան 2 կասկածյալների։

Քաղաքականություն

Պատահարներ