Կադիրովի մարդիկ կտտանքների ենթարկելով սպանել են ադրբեջանցի երիտասարդին

Բաքվի հեռուստալրագրող Մուբարիզ Ասլանովը, ով գտնվում է Ուկրաինայում, հայտնում է, որ Զապորոժիեի շրջանի Վասիլևսկի շրջանում կտտանքների ժամանակ ադրբեջանցի երիտասարդ է սպանվել, փոխանցում է Infoteka24-ը։ 

 

«Նա վիրավոր ուկրաինացի զինվորին թաքցրել է իր տան բակում գտնվող նկուղում։ Ռուս զինվորականները (հաղորդվում է, որ նրանք Կադիրովի մարդիկ են) դրա համար խոշտանգել են մեր հայրենակցին, ինչի հետևանքով նա մահացել է»,- ասել է Մ.Ասլանովը։

 

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ 


Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 264-րդ օրը։

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ