
Արգենտինայի նախագահը վատ է զգացել G20-ի գագաթնաժողովի բացման ժամանակ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը բարձր ճնշման և գլխապտույտի պատճառով դիմել է բժիշկներին Ինդոնեզիայի Բալի քաղաքում G20-ի գագաթնաժողովի բացումից հետո։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է Արգենտինայի ղեկավարի ուղեկցող բժշկի ստորագրած հաղորդագրության մեջ, նախագահի բողոքների առնչությամբ որոշվել է ախտորոշիչ հետազոտություն անցկացնել՝ բարդություններից խուսափելու համար։
Clarin թերթի փոխանցմամբ՝ G20-ի գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում Ֆերնանդեսի փոխարեն Արգենտինան կներկայացնի արտգործնախարար Սանտյագո Կաֆիերոն։