Ամերիկյան հետք` Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ. մանրամասներ

 Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած Սիրիայի քաղաքացի հանդիսացող կինը վերապատրաստվել է ԱՄՆ-ի հրահանգիչների կողմից։ Այս մասին հայտնում է Yeni Shafak թերթը։

 

Պարբերականը նշում է, որ Ահլամ ալ-Բաշիրը նստարանին պայթուցիկ սարքով պայուսակ է թողել, որի պայթյունից 6 մարդ է զոհվել։ Ահաբեկչություն իրականացնելու հրամանը նա ստացել է PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) սիրիական կառույցի ղեկավարներից մեկից։

 

Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, թե իրենք չեն ընդունում ԱՄՆ-ի ցավակցությունները։ Նրա խոսքով, YPG-ն PKK-ի թևն է (YPG-ն հայտնի է որպես PKK-ի ընդլայնում Սիրիայում-խմբ․), իսկ ԱՄՆ-ն աջակցել է YPG-ին Սիրիայի հակամարտությունում՝ առաջացնելով հակասություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև:

 

Քաղաքականություն

Պատահարներ