Սպանված մոր և երեխաների հարազատները փորձել են վրեժխնդիր լինել 32-ամյա տղամարդու ընտանիքից. MediaHub

 Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 3 քաղաքացու՝ մոր և երկու երեխաների սպանության դեպքով հանցագործությունը խոստովանած անձից բացի բերման է ենթարկվել ևս երկու քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկության՝ նրանք նույն գյուղի բնակիչներ են։ Այս մասին գրում է MediaHub-ը` հղում անելով իր աղբյուրին: 

 

Լրատվականի տեղեկություններով երեկ երեկոյան Պեմզաշեն գյուղում իրավիճակը կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել հանցագործություն կատարող անձի ով լինելը։ Սպանվածների հարազատներն ու համագյուղացիները վրեժխնդիր լինելու նպատակով՝ ցանկացել են գնալ հանցագործի տուն, սակայն միջամտել են ոստիկանական ուժերն, ինչի հետևանքով բախում է տեղի ունեցել ոստիկանների և համագյուղացիների միջև։ Այդ ընթացքում գյուղից հեռացրել են հանցագործի հարազատներին։ 

Ինչպես երեկ հայտնել էինք, Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝  բացահայտվել է Պեմզաշենում տեղի ունեցած սպանություն կատարող անձը, նա Շիրակի մարզի 32 -ամյա բնակիչ է, ով ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Վերջինս անչափահաս երեք երեխաների հայր է:

 

Քաղաքականություն

Պատահարներ