«Մենք դա արել ենք, մենք դա էլ ենք փորձել». Կուլեբա
Մենք հաղթում ենք մարտերում: Բայց պատերազմը շարունակվում է: Այս մասին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ ելույթ ունենալով Կամբոջայում Հարավարևելյան Ասիայի գագաթնաժողովում: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի ազատագրման համար պայքարը շարունակվելու է։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքերով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրեն չի խնդրել հանդիպել գագաթնաժողովի շրջանակներում։
«Եթե դիմի, մենք մանրակրկիտ կքննարկենք խնդրանքը»,- ասել է նա ու հավելել, որ այդ դեպքում պետք է բարեխղճորեն մոտենա բանակցություններին։
«Չկա որևէ նշան, որ Ռուսաստանը անկեղծորեն բանակցություններ է վարում»,- ասել է Կուլեբան։
«Սեղանի շուրջ նստենք գեղեցիկ լուսանկարի համար. դա արդեն եղել է, մենք դա արել ենք, մենք դա էլ ենք փորձել», - ասել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ռուսաստանը դեռ չի օգտագործել միջոցների իր ողջ զինանոցը. ամեն ինչ իր ժամանակն ունի». Մեդվեդև
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքներին...
«Ռուսաստանը սովորական պետություն չէ». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ. «առանց սահմանափակումների հարձակ...