Բուլղարիայում ձերբակալել են Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձի
Բուլղարիայում ձերբակալել են 5 մարդու, որոնք կասկածվում են նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը առնչություն ունենալու մեջ։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Alarabiya News հեռուստաալիքը։
Բուլղարիան հինգ անձանց մեղադրանք է առաջադրել անցյալ շաբաթավերջին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողներից մեկին աջակցելու համար, ինչի հետևանքով վեց մարդ էր զոհվել։
Նշվում է, որ ձերբակալվածներից երեքը Մոլդովայից են, իսկ չորրորդը՝ արաբական երկրից։ Հինգերորդ կասկածյալի մասին մանրամասներ չեն հաղորդվում, հավելել է հեռուստաալիքը։
Ստամբուլում նոյեմբերի 13-ին պայթյուն էր որոտացել Իսթիքլալ փողոցում։ Վերջին տվյալներով՝ ողբերգության հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս 81-ը վիրավորվել է, զոհերի թվում կան Ռուսաստանի երեք քաղաքացիներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Պարզվել է, որ նա Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրն է։ Նա նաև խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Զուգահեռաբար բերման է ենթարկվել ևս 50 կասկածյալ։