Ալիևի խոստովանական ելույթը լիովին հակասում է Ադրբեջանի նախկին բոլոր պաշտոնական հայտարարություններին

Ադրբեջանը բոլոր հնարավոր մակարդակներով պատռեց կոկորդը՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն է սկսել 44-օրյա պատերազմը, իսկ Ադրբեջանը անցել է հակահարձակման։

Հիմա «հանճարեղ» ստախոսներն իրենք են խոստովանում, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ այդպես բոլոր ագրեսիաների ժամանակ։ Պատերազմից հետո սահմանային բոլոր ագրեսիաների հեղինակն ու նախաձեռնողը Ադրբեջանն էր, թեև միշտ փորձում էր դրանում մեղադրել Հայաստանին։

Ալիեւի խոստովանական ելույթը բացառիկ է նրանով, որ լիովին հակասում է Ադրբեջանի նախկին բոլոր պաշտոնական հայտարարություններին։

Ադրբեջանը ագրեսոր պետություն է, և այդ փաստն ուղղակիորեն ճանաչվել է Ադրբեջանի նախագահի կողմից` իր ելույթներում։ 

 

Քիչ առաջ էլ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառում էր կատարել, որում նշել է․ 

 

«Վերջապես նա խոստովանեց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «փառահեղ» ելույթում խոստովանեց, որ իր երկիրը սկսել է Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը՝ չնայած նախկինում հակառակն էր պնդում՝ լավ փաստագրված»: 

 

Ալիևի հայտրարությունը ներկայացնում ենք ստորև․

 

Չնայած պատերազմի ավարտից երկու տարի է անցել, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքները սահմանին։  Այս մասին հերթական անգամ խոսել է Ադրբեջանի ագրեսոր նախագահ Իլհամ Ալիևը։ 

 

Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հայտարարություններում հակասել է իրեն։ 

 

«Վերջին անգամ՝ սեպտեմբերին, Ադրբեջանի զինված ուժերը ստիպված եղան ձեռնարկել վճռական հակահարձակողական գործողություն՝ դադարեցնելու Հայաստանի ռազմական սադրանքը։ Հայաստանը փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ՝ համաշխարհային հասարակական կարծիքը մոլորեցնելու համար։ Մենք կտրականապես մերժում ենք այս անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողերում, և ջախջախելով հայկական բանակին՝ նրանց վտարել ենք մեր պապենական հողերից»,- ընդգծել է ագրեսորը։ 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ