Նավթի գներն աճել են

Հինգշաբթի նավթի գներն աճել են այն բանից հետո, երբ դոլարը կտրուկ անկում է ապրել ԱՄՆ-ի գնաճի տվյալներից հետո, գրում է Interfax.ru-ն։

 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսները Երևանի ժամանակով ժամը 20:02-ին աճել են 1,01 դոլարով (1,09%)՝ հասնելով 93,66 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

 

WTI-ի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նշված ժամանակով աճել են 0,82 դոլարով (0,96%)՝ մինչև 86,65 դոլար մեկ բարելի դիմաց։

 

ICE-ով հաշվարկված ինդեքսը, որը ցույց է տալիս դոլարի դինամիկան վեց արժույթների նկատմամբ (եվրո, շվեյցարական ֆրանկ, իեն, կանադական դոլար, ֆունտ ստերլինգ և շվեդական կրոն), փլուզվել է 2%-ով՝ հասնելով 108,3 կետի։  Դոլարի թուլացումը դրական է հումքային ապրանքների, այդ թվում՝ նավթի համար։

Քաղաքականություն

Պատահարներ