Իրանը շարունակում է մեծացնել բարձր հարստացված ուրանի պաշարները

ՄԱԳԱՏԷ-ն հինգշաբթի հայտարարել է, որ Իրանը մեծացրել է բարձր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաև քննադատել է Թեհրանին՝ գործակալությունների տեսուչներին իրանական միջուկային օբյեկտներին հասանելիություն չտալու համար, հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը:

 

«Եռամսյակային զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ իր գնահատականներով հոկտեմբերի 22-ի դրությամբ Իրանը ունի 62,3 կիլոգրամ 60 տոկոս հարստացված ուրան։ Դա 6,7 կիլոգրամով ավելի է, քան ՄԱԳԱՏԷ-ի սեպտեմբերի զեկույցում»,- գրում է AP-ն՝ հղում անելով հաղորդագրությանը։

 

Գործակալությունը նշում է, որ միջուկային զենքի չտարածման հարցերով փորձագետների կարծիքով, Իրանը ներկայումս ունի բավարար 60% հարստացված ուրան՝ առնվազն մեկ միջուկային ռումբ օգտագործելու համար։

 

Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն ասել է, որ իրենք չեն կարող որոշել Իրանի հարստացված ուրանի պաշարների ճշգրիտ քանակը՝ կապված անցյալ տարի Թեհրանի կողմից գործակալության տեսուչների նկատմամբ սահմանած սահմանափակումների, ինչպես նաև իրանական միջուկային օբյեկտների մոնիտորինգի համար օգտագործվող տեսախցիկների անջատման հետ:

Քաղաքականություն

Պատահարներ