Հայտնի է, թե որ ռուսաստանցիները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ

Ռուսաստանի Դաշնությանը միանալուց հետո Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Հարավային Օսիայում և Աբխազիայում տրված օտարերկրյա անձնագրերով ռուսաստանցիները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ:  Այս մասին նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը, գրում է RTVI-ը։

 

Բացի այդ, ենթադրվում է, որ այդ անձինք չեն կարողանա իրենց արտասահմանյան անձնագրերով հատել Շենգենյան գոտու երկրների սահմանները։  Այս որոշումը այժմ կներկայացվի քննարկման երկու մարմիններում՝ հետագա հաստատման համար, որին կհաջորդի «ընդունման պաշտոնական ընթացակարգը»:

 

Զեկույցում նշվում է, որ սահմանափակող միջոցը նախատեսված է որպես պատասխան.

«չհրահրած և չարդարացված» ռազմական գործողության համար, որը Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում, Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու պրակտիկայի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի միակողմանի 2008-ի որոշման համար։

 

«Այս տարածաշրջաններում տրված ռուսական փաստաթղթերն այլևս չեն ճանաչվում կամ գտնվում են չճանաչման գործընթացում ԵՄ անդամ երկրների կողմից։  Այս որոշումը նպատակաուղղված է միասնական մոտեցման հաստատմանը, արտաքին սահմանի պատշաճ գործունեության և ընդհանուր վիզային քաղաքականության ապահովմանը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների անվտանգության ապահովմանը»,- պարզաբանել են Եվրոպական խորհրդում։

 

Սեպտեմբերին ԵՄ-ն կասեցրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։  Ռուսների համար մուտքի արտոնագրի վճարը 35 եվրոյից դարձել է 80 եվրո, իսկ պահանջվող փաստաթղթերի ցանկը և դիմումների մշակման ժամկետն ավելացել է։  Ռուս զբոսաշրջիկների մուտքի արգելքը սահմանել են Բալթյան երկրները, Լեհաստանը և Ֆինլանդիան։ 

Քաղաքականություն

Պատահարներ