Ուկրաինան չի հավատում Ռուսաստանի հայտարարություններին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ ռուս զինվորականների զգալի խմբավորում դեռ մնում է Խերսոնում: Նա նշել է, որ Ուկրաինան չի տեսնում Ռուսաստանի՝ առանց կռվի նահանջի նշաններ՝ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը. «Գործողություններն ավելի ցցուն են, քան խոսքերը: Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը հեռանում է Խերսոնից առանց կռվի: Ռուսական խմբի զգալի մասը մնում է քաղաքում, լրացուցիչ ռեզերվներ են ներգրավվում տարածաշրջան: Ուկրաինան ազատագրում է տարածքներ՝ հիմնվելով հետախուզության տվյալների վրա, և ոչ՝ բեմադրված հեռուստատեսային հայտարարությունների վրա»։
Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը կարծում է, որ, չնայած Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններին, պետք է վստահել պաշտոնական աղբյուրներին, ինչպես նաև կոչ է արել չհրապարակել Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունների մասին տեղեկատվությունը և պահպանել տեղեկատվության լռության ռեժիմը։
Ավելի վաղ՝ հայտնել էինք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Խերսոնից: |
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...
2025-ին Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի լինի. Ադրբեջանի պետական հեռուստաալիքի եթերում սպառնացել են ՌԴ-ին
Ադրբեջանի պետական AzTv հեռուստաալիքը, որը հայտնի է իր հակահայկական բազմաթիվ հաղորդումներով, հերթական ռեպորտաժի ընթացքում...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ԶՈՒ...